Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
18.12.2012 | 00:36

...թե, կախված ՀԱԿ-ի որոշումից, չի բացառվում, որ երկրորդ պատվավոր տեղի համար պայքարի ելնի ՀՅԴ-ն: Սակայն ՀՅԴ-ի ներսում թեկնածուի անձի շուրջ որոշակի անհամաձայնություն կա. Վահան Հովհաննիսյանը հարմար թեկնածու է, խարիզմա ունի, սակայն այնքան էլ ՀՅԴ սերժսարգսյանական թևի սրտով չէ, բացի այդ, մեկ անգամ արդեն առաջադրվել է: Արմեն Ռուստամյանը խարիզմա չունի, մեծ հռետոր չէ, համ էլ Սերժ Սարգսյանը այնքան չի սիրում նրան, որքան Հրանտ Մարգարյանին: ՈՒստի նրա թեկնածությունը ևս թեական է: Հրանտ Մարգարյանն էլ զահլա չի անում նախագահի թեկնածուի «մունդիրը զգենալ», որովհետև իրեն առանց դրա էլ լավ է: Հարցը քննարկման փուլում է, և չի բացառվում, որ ԳՄ սպասվող ժողովի ժամանակ շարքերն իրենց որոշում-թեկնածուն պարտադրեն ՀՅԴ-ին:

Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ